Կորոնավիրուս Հասարակություն 

Ուհանցի վարակաբանը զգուշացնում է կորոնավիրուսի նոր բռնկման մասին

analitik.am

 

Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետազոտող Շի Չժենլին, ով գործընկերոջ՝ Ցույ Ցզեի հետ հայտնաբերել է SARS-ը, զգուշացրել է կորոնավիրուսի նոր բռնկման մասին: Այս մասին գրում է Mirror-ը:

Նրա խոսքերով, գիտնականների կողմից այսօրվա դրությամբ հայտնաբերածը այսբերգի միայն գագաթն է: Նրա հոդվածում ասվում է, որ կորոնավիրուսը զարգանում է ու հետագայում ավելի հեշտությամբ չղջիկներից կանցնի մարդկանց: Հետազոտողն Ուհանում վերջին բռնկումն անվանել է ազդանշան ամբողջ աշխարհի համար:

Վարակաբանը նշել է, որ մարդիկ ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնություն, ինչը պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար: Չժենլին հայտնել է, որ այս պահին չղջիկները դարձել են կորոնավիրուսի 6 տեսակի բռնկման պատճառ: Դրանց թվում է նաև այսօրվա կորոնավիրուսը:

Գիտնականը կորոնավիրուսի մոտ 1,5 հազար տեսակ է հայտնաբերել չղջիկների մոտ:

Հավելենք, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 10,2 միլիոնը:

 

Նույն շարքից