Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը Թուրքիայի գործողությունները Լիբիայում հանցագործություն է որակել

analitik.am

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ քննադատել է Թուրքիայի իշխանություններին Լիբիայում իշխանության համար զինված պայքար մղող կողմերից մեկին ակնհայտ աջակցություն ցուցաբերելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ անցկացրած հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս Մակրոնն անդրադարձել է լիբիական հակամարտությանն ու Թուրքիայի ներգրավվածությանը։

«Ըստ իս՝ մի երկրի համար, որը պնդում է, թե ՆԱՏՕ-ի անդամ է, այս վիճակը պատմական և քրեական պատասխանատվություն է պարունակում»,- ասել է Մակրոնը՝ անդրադառնալով Թուրքիայի ակտիվ միջամտությանը Լիբիայում շարունակվող զինված պայքարին։

Մակրոնը հիշեցրել է, որ Թուրքիան Սիրիայից իր ազդեցության տակ գտնվող մեծ թվով ջիհադիստներ է ուղարկել Լիբիա «Ազգային համաձայնության կառավարության» կողմից կռվելու համար։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այսպիսով Թուրքիան չի հարգում Լիբիայի հարցով Բեռլինում գումարված համաժողովի որոշումները․ այդ համաժողովում որոշում էր ընդունվել արգելք կիրառել լիբիական հակամարտության կողմերին զենք զինամթերքի մատակարարումների վրա։

Մակրոնը նշել է, որ պետք է ջրի երես հանել, Լիբիայում Թուրքիայի վարած  քաղաքականության էությունը։

ermenihaber

 

Նույն շարքից