Իրավական Տեսանյութեր 

Բնակարանագողը կին էր /տեսանյութ/

analitik.am

Հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց, որ Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 15-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում պատուհանով մտել են տուն և հյուրասենյակից գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա՝ խաչով, պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Բնակարանն ուսումնասիրելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Աբովյան փողոցի 43-ամյա մի բնակչուհի:

Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Նա խոստովանել է, որ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում, ինքն է կատարել բնակարանային գողությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանությունը

Նույն շարքից