Միջազգային Քաղաքականություն 

Ընդդիմությունը մեծամասնություն է դառնում Մոլդովայի խորհրդարանում

analitik.am

 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի կուսակցությունը կորցրել է ևս մեկ մանդատ խորհրդարանում: Բժիշկ Շտեֆան Գացկանը, ով վերջերս է պատգամավոր ընտրվել, անցել է ընդդիմադիր «Pro Moldova» խմբին: Այս մասին հայտնում է point.md պորտալը:

Այժմ ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում։

«Քաղաքական հավերժ պատերազմները, երկիրը կառավարելու լուրջ սխալները, ոչ պրոֆեսիոնալ որոշումները, քաջության բացակայությունը և նույնիսկ համաճարակի ժամանակ կառավարման ընթացքում արված սխալները ստիպեցին ինձ հետ կանգնել այն գործողություններից, որոնք դուրս են քաղաքացիների և պետության շահերից»,-բացատրել է Գացկանը:

Ավելի վաղ ընդդիմության մյուս ներկայացուցիչները մեղադրել են իշխող կուսակցությանը և նախագահին՝ երկրում համաճարակաբանական իրավիճակի հարցում ստելու մեջ: Վերջերս երկրում կորոնավիրուսից հիվանդացությունն ու մահացությունը կայունորեն աճում են, և բժիշկների շրջանում վարակվելու առումով Մոլդովան համաճարակի հենց սկզբից Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում:

 

Նույն շարքից