Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։
Նշվում է, որ ռուսական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները 15 ուղղությամբ, այդ թվում նաև դեպի Թուրքիա։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Թուրքիան և Ռուսաստանը երկկողմանի դադարեցրել էին ավիահաղորդակցությունը։