Հասարակություն Տնտեսություն 

Շատ կարևոր տեղեկություն մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ահա նաև շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում, իրենց հայրերից ու պապերից ժառանգած բնակարաններում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար։ Սրանք մինչև 1975 թվականը կառուցված շենքերի բնակարանների գույքահարկի օրինակներ են։ Ո՞վ է, որ ապրում է Աբովյան փողոցի վրա գտնվող 120 ք/մ-անոց բնակարանում և հնարավորություն չունի կամ չի ցանկանում ներկայիս 19․414 դրամի փոխարեն 2026 թվականին 55․884 դրամ գույքահարկ վճարել։ Կամ ո՞վ է Թումանյան փողոցի վրա ապրող մեր այն համաքաղաքացին, ով հիմա համայնքային բյուջե է վճարում տարեկան 2344 դրամ, և համարում է, որ հարկ է վճարել, ու ոչ մի կերպ համաձայն չի 2026-ին վճարել 13․945 դրամ։

Էս բնակարանների տերերից ո՞ր մեկն է ունեզրկման վտանգի առաջ կանգնել։ Մտավորականը հասարակության նյարդն է – առաջինը պիտի զգա ցավն ու տեղյակ պահի ամբողջ մարմնին, ոչ թե՝ անիմաստ աղմուկ բարձրացնի ու խուճապ տարածի»,-նշել է նա։

 

Նույն շարքից