Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի բռնկում՝ Սիսիանում ու Մեղրիում․ Հունան Պողոսյանը այցելել է Կապանի բժշկական կենտրոն

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։

Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։

Կապանի ԲԿ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

  • Ընդհանուր՝ 250 հաստատված դեպք,
  • գրանցվել է 3 մահ,
  • 151 հոգի բուժվել է։

96 հոգի հիվանդ է, որից՝

  • 34 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
  • 1 հոգի հոսպիտալացված է Երեւանում,
  • 61 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

  • 16 հոգի՝ Կապանից,
  • 11 հոգի՝ Գորիսից,
  • 48 հոգի՝ Սիսիանից,
  • 17 հոգի՝ Մեղրիից,
  • 1 հոգի՝ Տաթեւից,
  • 3 հոգի՝ Գորայքից։

«Հարգելի՛ սյունեցիներ

Սիսիանում ու Մեղրիում վարակի նոր բռնկումները արդյունք են հերթական անխոհեմ հավաքների՝ ծնունդ, հոգեհանգիստ եւ այլն․․․ Ուստի կրկին ու կրկին պահանջում ենք չանտեսել մեր կոչերը՝ հետեւել սահմանված կանոններին, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

Իսկ հատկապես մեր երիտասարդ համաքաղաքացիներին, հաշվի առնելով նրանց վարքի մեր մշտադիտարկումները, հորդորում ենք  հարգանքով ու օրենքով սահմանված կարգով վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին եւ ստուգումներ ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական տեսչական մարմինների ներկայացուցիչներին»,-նշվում է Կապանի բժշկական կենտրոնի հայտարարության մեջ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից