Իրավական 

Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն. սահմանադրագետ

analitik.am

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք 21-օրյա ժամկետում չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
(ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մաս)

Ընդորում, որևէ հաղորդակցության միջոցով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի սղում, քանի որ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
(ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մաս)

Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել:

Առավել պարզ ասած.
1)Նախագահը դեռ 21 օր ունի`որոշելու`ստորագրում է օրենքը, թե ոչ!
2)Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն, եթե իհարկե այն նախապես չի ստորագրվել նախագահի կողմից:

Շնորհակալություն»:Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն

Նույն շարքից