Հասարակություն 

ԵՄ-ն Թուրքիային չի ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում

analitik.am

Եվրամիությունը նշել է այն 14 «անվտանգ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար Եվրոպայի սահմանը բաց կլինի հուլիսի 1-ից։

Այդ երկրների ցանկում չկան Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ռուսաստանը և Բրազիլիան։

Այդ երկրներ են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսն ու Ուրուգվայը:

Չինաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ հնարավոր է թույլատրվի, եթե պաշտոնական Պեկինը Չինաստան մուտք գործել թույլատրի նաև եվրոպացիներին:

Նշենք, որ «անվտանգ» երկրների ցանկը պետք է հաստատի Եվրամիության անդամ երկրների մեծ մասը:

Նույն շարքից