Հասարակություն 

Դ.Գալոյանը հերթական անգամ տապալեց հայոց լեզվի քննությունը

Հանուն Որակյալ Կրթության նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել.

««ՀՊՏՀ-ի կանոնադրությամբ ես ունեմ այդպիսի իրավասություն։ Ես խնդրել եմ ուղղակի այս պահին ընդամենը ընթացք չտալ, կասեցման մասին խոսք չի գնում» Դ. Գալոյան

Ստորև ներկայացված է ՀՊՏՀ կանոնադրությունը. թող որևէ մեկն ասի՝ այս կետերից որի՞ համաձայն Դ. Գալոյանը կարող էր դիմել ԿԳՄՍՆ՝ գործընթացը կասեցնելու առաջարկով։ Եթե կարողանաք այս 18 կետերի մեջ գտնել այդպիսի կետ, ապա մեր թագավորության կեսը ձերն է։

Էլ չենք խոսում այն մասին, որ տիկին Գալոյանն, ինչպես միշտ, փորձում է շրջանցել հարցի ամենաէական կողմը. նույնիսկ եթե զուգահեռ աշխարհում ռեկտորի նման լիազորություն լիներ կանոնադրության մեջ, անարգանք և կառավարման հիերարխիայի խախտում է բարձրագույն մարմնի որոշումը կասեցնելու խնդրանքով բարձրագույն մարմնից գաղտնի նախարարությանը դիմելը։ Նույնիսկ խորհրդի նախագահն էր զարմացել, երբ մեզանից տեղեկացավ այդ նամակի գոյության մասին։ Որքա՜ն մեծ է եղել շահավետ կազմով խորհրդում ընտրվելու ցանկությունը, որ նա ոտնահարել է թե’ կանոնադրությունը, թե’ կառավարման տարրական էթիկայի կանոնները:
Սովորաբար նման դեպքերում պարզապես լռում են ամոթից:

Հ.Գ.
Գործընթացը կասեցնել = գործընթացին ընթացք չտալ։ Դ.Գալոյանը հերթական անգամ տապալեց հայոց լեզվի քննությունը։ Ափսոս»։

На изображении может находиться: текст

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից