Առողջապահություն 

Մեկնարկել և բարեհաջող ընթանում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բուժման ծրագիրը

analitik.am

 

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով  առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

«Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:

Սոմատոտրոպին աճի հորմոն դեղով բուժման ծրագիրը «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ դառնալու և հաշմանդամությունից զերծ մնալու»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից