Հասարակություն 

Բաժանումից հետո Բրեդ Փիթին առաջին անգամ նկատել են Անջելինա Ջոլիի տանը

analitik.am

 

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նկատել են նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի տանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ դերասանը շուրջ երկու ժամ անցկացրել է նախկին կնոջ առանձնատանը, որը գտնվում է Լոս Անջելեսում: Պապարացիները լուսանկարել են նրան այն ժամանակ, երբ նա լքել է Ջոլիի բնակարանը:

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին: Զույգն ունի վեց, այդ թվում որդեգրած երեք երեխա: Երկու տարի անց Ջոլին ամուսնալուծության համար փաստաթղթերով դիմել է համապատասխան կառույց: Բաժանման պատճառը եղել է մասնավոր ինքնաթիռում ծագած վեճը, որի ընթացքում հարբած դերասանը հարվածել է ավագ որդուն, բայց այս տեղեկությունները չեն հաստատվել: Զույգն ամուսնալուծության գործընթացն ավարտել է 2019 թվականի ապրիլին:

 

Նույն շարքից