Միջազգային Քաղաքականություն 

Իրանում տրվել է հերթական մեգանախագծի շինարարության մեկնարկը. Իրանագետ

analitik.am

Իրանում որոշել են երկրի հարավարևմտյան Բուշեհր նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող «Գուրե» նավթային տերմինալի նավթը ոչ թե տանկերներով տեղափոխել Օմանի ծովում տեղակայված իրանական նավահանգիստներ, այնտեղից էլ արտահանել, այլ խողովակներով, ինչի համար սկսել են մինչև Հորմոզգան նահանգում գտնվող Ջասք նավահանգիստ (Օման ծով) ընկած խողովակաշարի կառուցումը, որի երկարությունը լինելու է 1100 կմ, տարողունակությունը՝ 1 մլն բարել նավթ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2021թ․-ին։

Այս նախագիծը ոչ այնքան տնտեսական, այլ ավելի շատ ռազմավարական նշանակություն և կարևորություն ունի։ Բանն այն է, որ եթե նայենք ներքևում կցված քարտեզին, ապա կտեսնեք, որ այս խողովակաշարով Իրանը շրջանցում է Հորմոզի նեղուցը։ Այսինքն Իրանն իր նավթը երկրի ցանկացած կետից կարող է հացնել «Գուրե» նավթային տերմինալ, այնտեղից էլ այս խողովակաշարի միջոցով Ջասք նավահանգիստ ու այդպես արտահանել, և այդ բոլորն առանց ծովային ճանապարհի, առանց Հորմոզի նեղուց մուտք գործելու։

Իսկ ինչու՞ է կարևոր Հորմոզի նեղուցը։ Կարևոր է այն պարզ պատճառով, որ ներկայումս այդ կետով է իրականացվում Պարսից ծոցի առափնյա բոլոր երկրների նավթային և այլ ապրանքների առևտուրը՝ այդ թվում նաև Իրանինը, սակայն այս այլընտրանքային «նավթային ճանապարհը» կառուցելուց հետո Հորմոզի նեղուցն Իրանի համար կկորցնեի իր կարևորությունը, գոնե նավթային պաշարները տեղափոխելու առումով, և Իրանի ձեռքերն այդ նեղուցի հետ կապված հարցերում ազատ կլինի։

Հատկանշական է, որ նախագծի շինարարության մեկնարկից հետո իրանական ԶԼՄ-ները, հատկապես Իսլամական հեղախափոխության պահապանների կորպուսի ենթակայության տակ գտվող, շտապել են «հայտնել», որ 2021թ․-ից հետո Իրանը հեշտությամբ կկարողանա փակել Հորմոզի նեղուցը։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Նույն շարքից