Հասարակություն 

Հայաստանը նոր շարժական ռենտգեն սարք է ստացել կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման ընթացքում օգտագործելու նպատակով

analitik.am

Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին տրամադրեց նոր շարժական ռենտգեն սարք՝ COVID19-ով վարակված հիվանդների բուժման ընթացքում օգտագործելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Իսկ դուք գիտե՞ք, որ վերջին 20 տարիներին Միացյալ Նահանգները Միջազգային զարգացման գործակալության միջոցով ավելի քան 1,57 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Հայաստանին, որից շուրջ 106 միլիոնն ուղղվել է առողջապահական համակարգին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից