Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այսօրվա և երեկվա վիճակագրության բերումով անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ցավոք մեզ դեռ չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, պետք է առօրյան կազմակերպել այնպես, որ չվարակենք մյուսներին ու չվարակվենք ինքներս. «Մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք հարյուրավոր նոր դեպքեր ունենալ:

Սա նշանակում է, որ մենք առաջիկայում այսօրվա և երեկվա վիճակագրության բերումով ունենալու ենք 10 մահ:

Իհարկե կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասն առողջանում է, սակայն յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դրական վիճակագրությունը լրացնելով ինչ-որ մեկին դատապարտում է մահվան: Երեկվա 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք 10 մահ՝ այսօրվա վիճակագրության բերումով»:

 

Նույն շարքից