Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ցավոք, մահերի վիճակագրությունն արդեն փոխվել է, գրանցվել է մահացության 30 տոկոս աճ. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր հրապարակեց

 

Այսօրվա դրությամբ մենք ունենք 10 900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակն առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի:

«Ես նախկինում տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների ընդհանուր վիճակագրությունը բարվոք է, այսինքն ավելի քիչ մահ ենք ունեցել, քան՝ նախորդ տարի:

Ցավոք պետք է նշեմ, որ վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է, հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ ունեցել ենք 30 տոկոսով ավելի շատ մահացություն: Իհարկե այդ փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, սակայն այն նպաստում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռազմավարությանը, Փաշինյանը կրկին կարևորեց յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությունը՝ հիշեցնելով նաև վարչական միջոցների մասին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից