Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Քննական կենտրոն մուտք գործող բոլոր դիմորդները ջերմաչափվելու են. Վաղը մեկնարկում են միասնական քննությունները

analitik.am

 

Վաղը սկսում են միասնական ընդունելության քննությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր դիմորդ հանձնելու է մեկ քննություն, ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:

Հարությունյանը կոչ արեց ծնողներին, խնդրեց բոլորին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից, չկուտակվել քննական կենտրոնների մոտ. «Երեխաները կարող են ինքնուրույն հասնել, իսկ եթե դա հնարավոր չէ, մեկ հոգի կարող է ուղեկցել նրանց, ինչից հետո պետք է լքի տարածքը:

Մենք սերտորեն համագործակցում ենք նաև ոստիկանության ու համայնքային իշխանությունների հետ: Տարածքներն ախտահանվելու են, մենք ապահովել են սոցիալական հեռավորության պարտադիր պահանջը, դիմորդները ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելիս, ներկա են լինելու բուժաշխատողներ»:

Հարությունյանի խոսքերով, ամենակարևորը քննական կենտրոնների մոտ կուտակումներից խուսափելն է:

 

Նույն շարքից