Հասարակություն 

Մոլդովայում հայտնաբերվել է ուղղաթիռներ արտադրող գաղտնի արտադրամաս

analitik.am

Մոլդովայում, հատուկ գործողության ընթացքում, հայտնաբերվել է ապօրինի գործող մինի գործարան, որն ուղղաթիռներ է արտադրել ԱՊՀ երկրներ անօրինական առաքումների համար, հայտնում է INTERFAX-ը` վկայակոչելով Մոլդովայի գլխավոր դատախազի մամուլի ծառայությանը:

«Քիշնևից 50 կմ հեռավորությամբ գործել է գաղտնի ուղղաթիռի գործարան, որտեղ հավաքել են Ka-26 մոդելով ուղղաթիռներ և ապօրինի կերպով արտահանել ԱՊՀ շուկա: Այս անօրինական գործարքի մեջ ներգրավվածների մեծ մասը Մերձդնեստրի բնակիչներ են»,- ասվում է զեկույցում:

Որոնումների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 ուղղաթիռ՝ պատրաստության տարբեր փուլերում: Թռչող սարքերի անօրինական պատրաստման համար քրեական գործ է հարուցվել: Պատիժը նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում:

Նույն շարքից