Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Գորիսի սրտաբանական կենտրոնի աշխատակիցների թեստերի արդյունքները բացասական են․կենտրոնը վերսկսում է աշխատանքը

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի բոլոր աշխատողների Covid-19 ՊՇՌ թեստերի պատասխանները, համապատասխան որի բոլոր արդյունքները բացասական են: Այս մասին տեղեկացնում է Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը: Հայտնում է goristoday.am-ը։

Կենտրոնը վերսկսում է իր աշխատանքը Սյունիքի մարզի և Արցախի սուր սրտային խնդիրներ ունեցող բոլոր հիվանդների համար՝ թույլ չտալով կորցնել սրտամկանի վնասումը կանխող թանկարժեք ժամանակը:

Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը գործում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պարետատան բոլոր սանիտարահամաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Սակայն այս օրերին, հիվանդների անվտանգությունից ելնելով, կենտրոնը հարկադրված դադարեցրել էր իր աշխատանքը, քանի որ բուժանձնակազմը շփում էր ունեցել հաստատված վարակակրի հետ, որից հետո բոլոր կոնտակտավոր աշխատակիցներն ինքնամեկուսացվել էին:

Սյունիքի մարզի և Արցախի սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդներն այս ընթացքում ստիպված են եղել տեղափոխվել Երևան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի մի խումբ աշխատակիցներ ինքնամեկուսացվել են, քանի որ շփում են ունեցել Սիսիանի տարածաշրջանից կենտրոն տեղափոխված և կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից