Հասարակություն 

Կառավարությունը 555 մլն դրամի անշարժ գույք կտրամադրի «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց»-ին

analitik.am

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Անատոլ Ֆրանսի  անվան  ֆրանսիական  դպրոց» հիմնադրամին 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  իրավունքով շուրջ 555 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք տրամադրելու հարցը։

Գործադիրը ՀՀ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 555,526,473 դրամ  գնահատված արժեքով և 3,526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 739,379 դրամ գնահատված արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթ­սա­­յատունը, 1,848,480 դրամ  գնահատված արժեքով 11 քառ. մետր (22 խոր. մետր) և 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիս­պ­ները և 195,275,000 դրամ  գնահատված արժեքով և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  իրավունքով  կտրամադրի «Անատոլ Ֆրանսի  անվան  ֆրանսիական  դպրոց» հիմնադրամին:  Այս մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Նույն շարքից