Իրավական Միջազգային 

ՌԴ-ում Սահմանադրության փոփոխություններին աջակցել է ռուսների ավելի քան 74%-ը՝ արդյունքների 30%-ը մշակելուց հետո

analitik.am

Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 74,1 տոկոսը, դեմ է քվեարկել 24,97 տոկոսը, արձանագրությունների 30 տոկոսը մշակելուց հետո այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է գրեթե 65 տոկոս: ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան այս արդյունքը գնահատել է «արժանի»:

Որոշ շրջաններում քվեարկության վերջնական արդյունքները արդեն ամփոփվել են: Նրանցից յուրաքանչյուրում ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններին.

Չուկոտկա- կողմ՝ 80,3 տոկոս, դեմ ՝ 18,6,
Սախալին- կողմ՝ 74,84 տոկոս, դեմ ՝ 24.04,

Հրեական ինքնավար մարզ-կողմ ՝ 77,3 տոկոս, դեմ ՝ 21,39,
Կամչատկա-կողմ՝ 61,76 տոկոս, դեմ ՝ 37,16 տոկոս,
Մագադանի շրջան-կողմ՝ 63.03 տոկոս, դեմ ՝ 36.62,
Խաբարովսկի երկրամաս-կողմ՝ 62.28 տոկոս, դեմ ՝ 36,64,
Ամուրսկի շրջան. 70,42 տոկոս, դեմ `28,25 տոկոս:

Քվեարկությունն արդեն ավարտվել է ամբողջ երկրում: Վերջին ընտրատեղամասերը փակվեցին Կալինինգրադի մարզում:

Նույն շարքից