Հասարակություն Միջազգային 

Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են  ինքնթիռների և մոտորանավակների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները. փոխանցում է ermenihaber-ը: Թեմայի շուրջ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ հունիսի 28-ին լճում խորտակված նավում 50-60 փախստական  է եղել։  Նրա խոսքով՝ մինչև այժմ  փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։
Ենթադրություններ կան, որ ջրասույզ եղած նավը լճի 110-120 մետր խորության վրա է գտնվում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից