Հասարակություն 

Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է

analitik.am

Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։

«Լոռի» ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն և արագ ապաքինում է մաղթում պրն. Գրիգորյանին»,- նշված է «Լոռիի» տարածած հայտարարության մեջ:

 

Նույն շարքից