Հասարակություն 

Պոլսո հունաց պատրիարքը չափն անցել է. Թուրք ազգայնական գործիչ

 

Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։

Նշենք, որ նախօրեին ուղղափառ էկումենիկ առաջնորդը նշել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի պահպանել թանգարանի կարգավիճակը։

Բյույուքաթամանը Twitter-ում գրել է․

«Քանի որ (պատրիարքը) չի կարողացել ասել, որ Սուրբ Սոֆիան եկեղեցու վերածվի․ ասել է՝ Այա Սոֆիան 900 տարի ծառայել է քրիստոնյաներին և 500 տարի էլ մուսուլմաններին, ուստի, պետք է պահպանի թանգարանի կարգավիճակը։ Բարդուղիմեոսը բացի պարզ մաթեմատիկական սխալից, նաև տրամաբանական մեծ սխալ է անում»։

Ազգայնական գործիչը պնդել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը Պոլսի գրավումից հետո թուրքացվել է  և Ստամբուլի կարևոր թուրք-իսլամական կառույցներից է համարվում։

Նա, այնուհետև, անդրադառնալով պատրիարքի՝ տաճարը մզկիթի վերածելու դեպքում աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ առաջանալու մասին դիտարկմանը, վիրավորել է քրիստոնյաների կրոնական արժեքները։

Բյույուքաթամանը պնդել է, որ պատրիարքն իր տողատակային հայտարարություններով «չափն անցել է»։

Նա կոչ է արել պատրիարքին, որ «իր մտահոգությունները հայտնի աշխարհում, մասնավորապես Հունաստանում իսլամական կառույցների շուրջ, որոնք ոչնչանում են»։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից