Հայաստան Քաղաքականություն 

Խաչատուր Սուքիասյանի խնամին, Արարատ Միրզոյանի քավորը. Ովքեր կարող են դառնալ ՍԴ դատավորներ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին և վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։

Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժանացել։ Մարդիկ հիշել են, որ նա եղել է «հայոց ընտրակեղծարարության նախակարապետը», չնայած, ոմանց կարծիքով, առկա թեկնածուների մեջ ամենանորմալ իրավաբանն է և ունի նաև լուրջ «բոնուս»` Խաչատուր Սուքիասյանի խնամին է։

Ի դեպ, Արարատ Միրզոյանը շատ էր ուզում, որ իր քավոր Վլադիմիր Վարդանյանը դառնա ՍԴ նախագահ, սակայն այդ դեպքում բաց կմնար առանց այն էլ բոբիկ խորհրդարանի իրավական բլոկը։ Ինչ վերաբերում է փաստաբան Կարապետ Բադալյանի թեկնածությանը, ապա նա «Ռեստարտի» շահերն է պաշտպանել, այսինքն՝ սորոսական թիմի թեկնածուն է։ Բացի այդ, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինն է՝ Արսեն Խառատյանի փեսան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից