Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է հայրական օրհնություն տալ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» ու հիմա բնակվում է ամուսնու հետ։

Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ և հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։

Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, և երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել:

Նա կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել և «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից