Քաղաքականություն 

Ստեղծվել է ռոբոտ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

analitik.am

 

Բահրեյնում ստեղծել են ռոբոտ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը և այլ միկրոօրգանիզմները: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ռոբոտը տիրապետում է 12 լեզվի, չափում է մարմնի ջերմաստիճանը, պատասխանում է ձայնային հրամաններին և օգտագործում պացիենտի ճանաչման տեխնոլոգիան։

Այն ազդում է վիրուսի վրա կարճ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ: 30 րոպեում այն ​​սպանում է բոլոր միկրոօրգանիզմների 90 տոկոսը` ոչնչացնելով նրանց մեմբրանը, ինչի արդյունքում օրգանիզմների ԴՆԹ-ն ոչնչանում է: Միևնույն ժամանակ, գործընթացի ժամանակ մարդկանց ներկայությունն արգելված է, քանի որ սարքից արձակվող լույսը կարող է վնասակար լինել:

Ըստ Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Հանթերի՝ ուլտրամանուշակագույն լույսն արդյունավետորեն պայքարում է վիրուսների մեծ մասի դեմ, ուստի «զարմանալի չէ, որ ուլտրամանուշակագույն լույսն ապաակտիվացնում է կորոնավիրուսը»:

Այժմ վերոնշյալ ռոբոտն անցնում է փորձարկման մի քանի փուլ։ Երկու այլ ռոբոտներ արդեն գործարկվել են Բահրեյնի բժշկական հաստատություններում: Բահրեյնի Առողջապահության նախարարության բժիշկ Վալիդ ալ Մանեան այս սարքերն անվանել է «բժշկական հեղափոխություն», քանի որ նրանք կարող են օգնել բժիշկներին և բուժքույրերին:

 

Նույն շարքից