Հասարակություն 

Նոր մահացու վիրուսը սպանել է հազարավոր կենդանիների

analitik.am

 

Նապաստակների շրջանում մահացու վիրուս (RHDV2) է տարածվել ԱՄՆ-ում, որն արդեն սպանել է հազարավոր կենդանիների, հայտնում է Bisiness Insider-ը:

Որոշ անասնաբույժներ այն անվանում են «նապաստակների Էբոլա», քանի որ վիրուսը վնասում է նապաստակների օրգաններն ու հյուսվածքները, ինչը հանգեցնում է ներքին արյունահոսության և մահվան: Ըստ նրանց, հաճախ կենդանիների վարակված լինելու մասին միակ արտաքին նշանը հայտնվում է մահից հետո, երբ հանկարծ կենդանու քթից սկսում է արյուն հոսել:

Ապրիլ ամսից ԱՄՆ Գյուղատնտեսության վարչությունը հաստատել է RHDV2-ի դեպքերը Արիզոնայում, Կալիֆորնիայում, Կոլորադոյում, Նևադայում, Յուտայում, Տեխասում և Նոր Մեքսիկայում:

 

Նույն շարքից