Հասարակություն 

ԱՀԿ-ն՝ Չինաստանում հայտնաբերված նոր վիրուսի մասին

analitik.am

 

Չինացի գիտնականների կողմից ավելի վաղ հայտնաբերված խոզի գրիպի վիրուսը նոր չէ: Խոսելով վիրուսի վտանգների մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ անհրաժեշտ է հանգստացնել մարդկանց․ «Մենք հետևում ենք նրան (վիրուսին)»,-ասել է Ռայանը: Նա նաև բացատրել է, որ Չինաստանում հայտնաբերված վիրուսն արդեն հայտնի է 2016 թվականի Եվրասիական խոզագրիպ հայտնի շտամով:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հայտարարել է, որ սպասում են Չինաստանի հետ համագործակցությանը՝ իրավիճակի հետագա ուսումնասիրության համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի գիտնականները խոզի գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար և նոր պանդեմիա առաջացնել։

 

Նույն շարքից