Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Տանը սպասող հիվանդներ կան, որոնք սպասում են հոսպիտալացման. Թորոսյանը խոսեց վերակենդանացման բաժանմունքների գրեթե լիքը լինելու մասին

analitik.am

 

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Իհարկե բոլոր տեղերեում 1-2 տեղեր կան, ինչի հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտներին տեղավորել, որոնց թիվը գումարային հասնում է 650-ի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

44 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին:

Թորոսյանը հայտնեց, որ հզորությունների մեծացումը շարունակվում է, այսօր ինքը գնալու է տեսնելու Սպիտակի ու Մարտունու կենտրոնները, որոնք հագեցված են լինելու անհրաժեշտ սարքավորումներով:

«Այսօր հոսպիտալացման սպասվում է 11 հգոգի, նրանցից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև: Մոտ 80 հոգի էլ գտնվում են հիվանդանոցներում ու սպասում են կորոնավիրուսային հիվանդանոցներ տեղափոխվելուն»,-հավելեց Թորոսյանը:

 

Նույն շարքից