Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը միջազգային մամուլում դիմակի մասին «բան» է կարդացել. Հիմա այլ խնդիր կա դիմակների մասով

analitik.am

 

Աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ դեռ նոր է ամբողջական դիմակ կրելու վերաբերյալ ուղերձը փոխվում: Այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված, իսկ այսօր պաշտոնապես արձանագրել է, որ ընդունում է՝ դիմակները պետք է լինեն պարտադիր ու կրվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ ղեկավարն իր հերթին հայտարարեց, որ դիմակներն էժանանում են, սակայն այլ խնդիր կա. «Կան ներկրված դիմակներ, որոնք ավելի վաղ են ներկրվել՝ թանկ գնով, իսկ տեղականը 60 դրամ է, ինչի արդյունքում կա դիմակների պրոֆիցիտ՝ ավելի շատ դիմակ կա, քան՝ վաճառվում է»:

Գեղամյանի խոսքերով, արդեն որոշ քանակությամբ դիմակ արտահանվել է․ «Հիմա պետք է հարցին լուծում տալ՝ եթե արտահանումը չի թույլատրվում, տնտեսվարողները վնասով կվաճառեն, իսկ եթե արտահանում թույլատրվի, գինը կմնա կայուն: Այդպես կլինի մինչև նոր խմբաքանակի ստանալը»:

 

Նույն շարքից