Կորոնավիրուս Հասարակություն 

Պատգամավորի ծնողները բուժվել են կորոնավիրուսից

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ծնողները բուժվել են կորոնավիրուսից: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:

«Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը` կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել եւ ինքնամեկուսացման մեջ են։

Հաղթահարեցին մեր ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ շնորհիվ, ճիշտ եւ թիրախային բուժման շնորհիվ, մինչդեռ իրենց բուժվելն անհավանական էր թվում, քանի որ երկուսն էլ ունեին քրոնիկ բազմաթիվ հիվանդություններ, հայրս` երեք ինսուլտ տարած, շաքարային դիաբետով, սրտանոթային խնդիրներով, մայրս` վահանաձեւ գեղձի լուրջ խնդրով, բայց ժամանակին եւ ճիշտ բուժում սկսելու արդյունքում այսօր բուժված են, անգամ ռեանիմացիայում լինելու անհրաժեշտություն չի առաջացել...»,-գրել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից