Հասարակություն 

Ռուսաստանցի պատգամավորը մահացել է կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժող հիվանդանոցում

 

 

Եկատերինբուրգի քաղաքային դումայի պատգամավոր Ելենա Դերյագինան մահացել է քաղաքի թիվ 6 հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում կորոնավիրուսով վարակված պացիենտները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դումայի մամուլի քարտուղար Դմիտրի Եգորկինը:

Դեռ հայտնի չէ՝ պատգամավորը վարակված է եղել կորոնավիրուսով, թե՝ ոչ․ «Կորոնավիրուսի մասին (պաշտոնական) հաստատում չկա, քանի որ նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

URA.RU-ի փոխանցմամբ՝ պատգամավորը երեք օր պառկել է հիվանդանոցի ընդհանուր պալատում և մահացել հուլիսի 2-ին: Մահից առաջ նա իրեն լավ է զգացել, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացնելու անհրաժեշտություն չի եղել:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից