Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ

analitik.am

 

Բժիշկ Հայկ Մանասյանն իր էջում գրում է.

«Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:

1. Պատվաստանյութը եթե ստեղծվի, ապա ստեղծվելու է ուշ, 2-3 տարի հետո՝ լավագույն դեպքում: Մինչ այդ, համաճարակը պահանջում է լուծում: Ու առաջիկա 2-3 տարում այդ լուծումը վակցինացիան չէ:

2. Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունն այլև լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի:

3. Եթե իմունիտետը չլինի կայուն, ասենք ավելի քան 3 տարի, ու ստիպված լինենք պատվաստվել 3 տարին մեկ, ապա վակցինացիայի կարիք ունենալու են տարեցներն ու քրոնիկ հիվանդները: Մյուսներին դա չի լինելու խիստ անհրաժեշտ:

4. Քանի որ քրոնիկ հիվանդներն ու տարեցները բնակչության զգալի տոկոսը չեն, ապա մյուսների բնական իմունիզացիան որպես բարիեր ավտոմատ պաշտպանելու է թե տարեցներին, թե քրոնիկ հիվանդներին: Վակցինայի վաճառքի շուկան ՀՀ-ում լինելու է չնչին:

5. Այս վիրուսը լինելով նոր, առաջիկա 2-3 տարում անխուսափելիորեն ենթարկվելու է մուտացիայի և փոփոխությունների: Լավագույն դեպքում այն չի գտնելու էկոլոգիական նիշա, ու դուրս է մղվելով այլ վիրուսների կողմից՝ ոչնչանալու է: Վատագույն դեպքում բնական ,,հնեցման,, արդյունքում այս վիրուսը կորցնելու է իր վտանգավորությունը, ու շրջանառելու է մարդկանց մեջ ինչպես մինչ այժմ եղած ուրիշ Կորոնավիրուսներ: Երկու դեպքում էլ պատվասման անհրաժեշտությունն ընկնելու է:

Եթե էլի բան հիշեմ, կավելացնեմ»:

 

Նույն շարքից