Հասարակություն 

Խոսնակը՝ Երևանում երթուղային տրանսպորտի սակագնի բարձրացման լուրերի մասին

analitik.am

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը 150 դրամ է դարձնում տրանսորտի սակագինը հուլիսի 20-ից:

Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում:

Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ:

Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդ, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից