Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն անվանել է աշխարհում կորոնավիրուսի դեմ ստեղծվող պատվաստանյութերի քանակը

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ այսօր աշխարհում կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում: Այս մասին գրում է «The Washington Post»-ը:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ դեղամիջոցների մշակման առաջատար թեկնածուները ամիսներ անց կարող են հաջողությամբ ավարտել աշխատանքները: Ըստ նրա, պաշտպանության լիարժեք երաշխիք չկա, բայց ԱՀԿ-ն հույս է դնում պատվաստանյութերի վրա:

Հունիսի 26-ին ԱՀԿ-ն հայտարարել է, որ անգլո-շվեդական «AstraZeneca» և ամերիկյան «Moderna» ընկերություններն առաջատար թեկնածուների թվում են COVID-19-ի դեմ 15 պատվաստանյութերի շարքում: Այս դեղամիջոցները շուտով կկարողանան անցնել կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլ:

 

Նույն շարքից