Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը հաջողություն կարող է ունենալ միայն խելացի քաղաքականություն վարելու դեպքում (smart power). Աշոտյան

analitik.am

Ռուսաստանյան սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումների պակաս չկա: Այս իրադարձությունը հայտնվել է միջազգային լրատվական և քաղաքական քննարկումների կենտրոնում հասկանլի պատճառներով:

Աշխարհի գերտերություններից մեկի ներքին քաղաքական զարգացումները անխուսափելիորեն դառնում եմ արտաքին քաղաքական օրակարգի հարց: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները կամ Չինաստանի Կումունիստական կուսակցության համագումարները:

Բոլոր կանխատեսումները վկայում են այն մասին, որ պանդեմիկ և հետպանդեմիկ աշխարհում նոր թափով է շարունակվում գլոբալ քաղաքական ազդեցության համար պայքարը տարբեր ուժային կենտրոնների միջև:

Տրամաբանական է, որ մրցակցի ներքաղաքական անցուդարձը նույնպես դիտվում է որպես այդ ազդեցության ընդլայնման կամ սահմանափակման գործոն:

Այս տեսակետից Պուտինյան Ռուսաստանը իրոք դարձել է լրջագույն աշխարահաղաքական դերակատար, որի ազդեցությունը չի սահմանափակվում միայն հետխորհրդային տարածքի երկրներով, այլ վաղուց շոշափելի է դարձել Վենեսուելայից մինչև Սիրիա, Լիբիայից մինչև Կորեա, Արկտիկյաից՝ Անտարկտիդա:

21-րդ դարի իրողություններից մեկն այն է, որ աշխարհաքաղաքականությունը, որի վախճանը գուժում էին լիբերալ քաղաքագետները, ոչ միայն ողջ է, այլև առավել տեսանելի է դարձել, որպես համաշխարհային մենամարտերի շարժիչ ուժ: Բոլոր կողմերը կարող են և օգատգործում են հազար ու մի այլ ուղենիշային հիմնավորումներ՝ արդարություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ինքնություն և այլն:

Սակայն աներկբա է, որ կոնկրետ կողմի օգտագոծվող բառամթերքը և հիմնավորումները հիմնականում բացառիկ շղարշներ են սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ մղելու համար:

21-րդ դարը առավել ռացիոնալ քաղաքականության և պրագմատիկ շահերի դար է, որտեղ գերտերությունների շարքին չդասվող որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, հաջողություն կարող է ունենալ միայն խելացի քաղաքականություն վարելու դեպքում (smart power):

Փաշինյանի հռչակած Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը՝ «ժողովրդավարությունը», մանկամիտ և վտանգավոր բարջանք է մի աշխարհում, որտեղ արժանապատիվ վերապրելու իրավունք կունենան միայն ուժեղ և/կամ խելացի պետությունները:

Թեման ավարտեմ կրկին Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի օրինակով: Հայաստանի Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հանրաքվեի հաջող արդյունքի համար:

Հիմա հարց: Կոնկրետ այդ հարցով ո՞ր երկիրը մի քիչ ավելի առաջ տարավ իր շահերը և ո՞ր երկիրը՝ կորցրեց...

Արմեն Աշոտյան

Նույն շարքից