Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Գայի պողոտայում․ կա տուժած

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 2-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գայի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Ուղևորը (Վահե Հ․, ծնված 1998 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Նույն շարքից