Հասարակություն 

Քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզում անցկացված միասնական քննություններին։ Նա գրում է․

«Այսօր Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին միասնական քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսաց լեզու առարկաներից: Քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով այցելեցի Գավառի համար 3 միջնակարգ դպրոց։ Մինչև քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել էին ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդ քննություն է հանձնում անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն և 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից:
Քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը և դրա համար համապատասխան միջոցառումների կիրառումը: Այցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաև այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների շնորհիվ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետևելու, թե ինչ է կատարվում քննասենյակում: Կարևոր է նաև այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն՝ պատճենահանել իրենց աշխատանքները և տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություն։
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ ոստիկանության մարզային վարչությանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹ կենտրոնին և այն կառույցներին, որոնց ներկայացուցիչները աջակցում են քննությունների կազմակերպման և անցկացման հարցում»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից