Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Եգիպտոսը երեքամսյա դադարից հետո ընդունել է առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից

analitik.am

Եգիպտոսը կորոնավիրուսի հետևանքով երեքամսյա ընդմիջումից հետո ընդունել է միջազգային զբոսաշրջային առաջին չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին փոխանցում է Arab News-ը:

Կարմի ծով նահանգի ղեկավար Ամր Խանաֆին տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին 166 հյուրերը ժամանել են Հուրգադա Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ օդանավի վայրէջքից հետո մինչ հյուրանոց ժամանելը նրանց համար ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:

Օդանավից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորները ջերմաչափվել են: Բոլոր հասարակական վայրերում փակցվել են սոցիալական հեռավորությունը պահպանելու և տեղեկատվություն ներկայացնող վահանակներ:

Նույն շարքից