Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Երևանում. «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել:

Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ:

Նոր Նորքի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կեղծողին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից