Հասարակություն Սպորտ 

Ջուլֆալակյանը պարզաբանում է

Այսօր ինֆորմացիա տարածվեց, որ սույն թվականի դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Քիչ առաջ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրառում կատարեց՝ հերքելով այդ ինֆորմացիան.

«Հարգելի՛ սպորտային լրագրողներ ջան, կներեք, որ ձեր մասնագիտական օրով ստիպված եմ Ձեզ ուղղել…

UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի կայացրած մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեո-կոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։

Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,-գրել է անվանի ըմբիշը:

Աղբյուր  ArmSport.am

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից