Քաղաքականություն 

Կովկասի համար երկու երկիր է պայքարում՝ Թուրքիան ու Ռուսաստանը․քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կովկասի համար երկու երկիր է պայքարում՝ Թուրքիան ու Ռուսաստանը։ Այս ռեգիոնին մուշտարու աչքով նայող երրորդ երկիր չկա, անգամ՝ Իրանը՝ ռեսուրսներ չունի։

Դա լավ է, թե վատ է, այլ հարց է, բայց դա այդպես է։

Մնացած խաղացողներն ունեն հատաքրքրություններ՝ կոմունիկացիաներ անցկացնել, կամ՝ խոչընդոտել, Իրանի դեմ պլացդարմ սարքել, կամ դա թույլ չտալ, Թուրքիայի ճանապարհը փակել դեպի Կովկաս, Միջին Ասիա ու ոչ միայն, կամ՝ բացել։ Այսինքն մարտավարական շահեր ունեն, այլ ոչ թե ազգային ստրատեգիական շահ։

Ուզում եք դա ընդունեք, ուզում եք մի ընդունեք, ուզում եք համաձայնվեք, ուզում եք՝ ոչ։ Դրանից ոչինչ չի փոխվում»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից