Կորոնավիրուս Հասարակություն 

Մենք այդ խնդրի հետ կապ չունենք․ Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին․ «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։

«Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»:

Ասում են` ձեզ մոտ է կորել։

«Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»:

Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։

«Ոչ, փաստն ենք արձանագրում»:

Իսկ ո՞վ է պատասխանատուն։

«Նախարարությունը»:

Ի՞նչ է լինելու:

«Չեմ կարող ասել»:

Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։

«Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»:

Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»:

«Հարազատները գնում, ապակու հետեւից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»:

Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։

«Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից