Հասարակություն 

Խոշոր հրդեհ` Աքորի գյուղում. ամբողջովին այրվել է 3 վագոն-տնակ, ավտոտնակն ու ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան

 

Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աքորի գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 3-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 03։55-ին։

Այրվել են երեք վագոն-տնակ (մոտ 40 քմ), ավտոտնակը (8 քմ) և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը (մոտ 4 քմ)։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից