Քաղաքականություն 

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ: Դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ և անտրամաբանական հարցադրումներ և հոխորտանքներ:

Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, և այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու:

Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում:

Եվ, վերջապես, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Բոլորին մաղթում եմ առողջություն:

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից