Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցում նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ. Վարդան Սարգսյան

analitik.am

 

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չէ, էս նորմալա՞:  Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը՝ դա խախտու՞մ է:

Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»:

Նույն շարքից