Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

 

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքում:

Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը:

2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ:

Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել:

Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ:

Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:

Արցախի տեղեկատվական շտաբ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից