Հասարակություն 

«Արքայաձոր» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է Renault-ին. ՃՈ ծառայողներն էլ քաղաքացիներին դեպքի վայրում դիմակ էին բաժանում

 

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Նալչաջյանը իր վարած Mercedes մակնիշի 31 RR 030 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գոռ Հարոյանի վարած Renault մակնիշի 008 LS 63 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ն առաջ է ընթացել և բախվել 63-ամյա Արմեն Արզումանյանի վարած Lexus մակնիշի 008 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենային։

Մանրամասն՝ shamshyan.com

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից