Հասարակություն 

Երթուղային ավտոկանգառների բարետեսությունը կարևոր է

analitik.am

 

Իջևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Արտակարգ իրավիճակի առկայությունը երբեք չի խանգարել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությանը`բարեկարգման աշխատանքները կատարել ժամանակին և հավուր պատշաճի։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հանձնարարությամբ, այս անգամ պահանջվում էր և շատ անհրաժեշտ էր վերանորոգել , տեսքի բերել Երևանյան փողոցի երթուղային ավտոկանգառները, շրջակայքը։

Ծառայության աշխատանքներում միշտ կարևոր տեղ է զբաղեցնում և իր փորձառությամբ, աշխատասիրությամբ առանձնանում կանաչապատման գլխավոր մասնագետ Արմեն Օհանյանը։

Էությամբ հետևողական և կազմակերպչական ջիղ ունեցող այս երիտասարդն արագ անցավ աշխատանքների կարգավորմանը։

Եվ քանի որ նա չի սիրում երբեք գործը վաղվան թողնել `անտեսելով գիշերը, դժվարությունները, այն ավարտին հասցրեց`միաժամանակ ապահովելով որակն ու բարետեսությունը։

Արդյունքում ծառայությունը վայելում է բնակչության համակրանքը»։

Նույն շարքից